Ամեն տարի կրթական ոլորտում տարբեր բարեփոխումների մասին են խոսում: Տեղ-տեղ դպրոցներ են վերանորոգում, փոխվում են դասագրքերը, կրթական ծրագրերը: Մի բան մնում է անփոփոխ՝ երեխային գիտելիք մատուցելու մեթոդը գրեթե չի զարգանում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ չի կարելի առանձնացնել կրթության խնդիրները հասարակության հարցերից: Կրթությունը կզարգանա այն ժամանակ, երբ զարգանա հասարակությունը և հակառակը:
Աղբյուրը՝ lratvakan.am