• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որ օդը խաղա, շենքը թռչի, ու «ղու-ղու»-ն լսելի լինի ամենուր...

Իսկ այս օրերը՝ տոնական-նախատոնական, տաք նոյեմբերի բոլոր օրերն են շաբաթօրյակային։ Թա՛փ հաղորդենք կիսատ-պռատի վերացման մեր ջանքերին։ Ներգրավե՛ք, ավագ ու կրտսեր սեբաստացիներ, ով պասիվ է, կարևորեք ձեր անհատական, սիրով մասնակցությունը կրթահամալիրի շենքերը «թռցնելուն», կանաչ ֆեյշնով մեր միջավայրը հագցնելուն... Մա՜հ... Շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ը, ուսումնական պարապմունքներից ազատ լինելը պետք է լիարժեք օգտագործել մեր կրթական շենք-շինություններն իստակ մաքրելու, տոնին բառիս բուն իմաստով պարզ երեսով ներկայանալու համար... պատուհաններով, դռներով, դեռ մնացած պատերով, կահ-կարասիով անցնել-մաքրել այնպես, որ արևելքից հարավով, արևմուտքից ողջ ծավալով թափանցող նոյեմբերյան կենարար արևի տակ պլպլա մեր միջավայրը, որ, ինչպես Համլետ Խաչատրյանն ասաց, օդը խաղա...

Կրթահամալիրի տնօրենի նոյեմբերի 9-ի օրագիրը։