• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեկտեմբերի 1-ի, 2-ի ուսումնական աշխատանքների մասին

Երեկ վարչական խորհրդի առցանց քննարկման ժամանակ խոսվեց կրթահամալիրի դպրոցներում ուսուցումը առցանց կազմակերպելու մասին: Այսօր առավոտյան Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանն ուղարկել էր դպրոց պարտեզների ղեկավարների համաձայնեցված առաջարկը ուսումնական պարապմունքները առցանց կազմակերպելու մասին:
Պարզ հաշվառումը ցույց է տալիս, որ ներկա սովորողների քանակը երկու անգամ շատ է բացակայողներից, և, օրինակ՝ հյուսիսային դպրոցի հինգերորդցի ներկա քսան սովորողը մեղավոր չեն, որ իրենց վեց ընկերը հիվանդ են:
Անձամբ եղա հյուսիսային, արևելյան, միջին, ավագ, արևմտյան դպրոցներում: Դպրոց եկած սովորողները շատ լավ էլ աշխատում էին՝ ձայնագրվում էին մեդիաուրբաթի համար, արևելյան դպրոցի լողի խումբը ուրախ-զվարթ գնաց պարապմունքի, արևելյան դպրոցում մաթեմատիկոսի գործունեության խմբի 27 սովորողներից 22-ը նստած էին դասի: Բոլոր դպրոցներում աշխատում էին երկարացված օրվա խմբերը: Միջին դպրոցի սովորողները չեն ցանկանում լսել առցանց ուսուցման մասին, իսկ նրանք օգտվում են միասնական տրանսպորտի ծառայությունից։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և առողջ երեխաների առկա ուսուցում ստանալու իրավունքը.

  • դեկտեմբերի 1-ին և 2-ին պարապմունքները շարունակել առկա եղանակով.
  • դպրոցների ղեկավարները բացակայող սովորողների ուսուցումը սահմանված կարգով կազմակերպում են հեռավար.
  • հաճախող սովորողների ուսուցումը կազմակերպվում է խոշորացված խմբերով՝ փորձարկելով տարատարիք ուսուցման նախագծեր.
  • դպրոցների ղեկավարները բացակայող դաստիարկների և ուսուցիչների փոխարինումը կազմակերպում են երկարացված օրվա կազմակերպիչների և կրթահամալիրում աշխատանքի համար դիմած և փորաձառություն անցած մասնագետների միջոցով.
  • դասավանդողները հեռավար ուսուցման անցած սովորողների համար կազմակերպում են աշխատանքը.
  • բացակայողների հետ հեռավար աշխատանքը դասավանդողի համար դիտել որպես լրացուցիչ աշխատանք.
  • ծնողը իրավունք ունի, սահմանված կարգով, իր երեխայի համար խնդրել ուսուցման հեռավար ձև.
  • գրասենյակների ղեկավարներին՝ հաշվառման մատյանները հասանելի պահել դպրոցի ենթակայքում, հետևել ըստ կարգի հաշվառմանը, անհարժեշտության դեպքում օպերատիվ տեղեկացնել արտակարգ վիճակի մասին։ 

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի