Մանկավարժական աշխատողի հաշվետվությունը հրապարակվում է նրա բլոգում մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը։ Այն աշխատողները, ում աշխատանքային պայմանագրի ժամկետը մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ն է, հաշվետվությունը հրապարակում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Դպրոցների, մասնագիտական խմբերի ղեկավարները, կրթահամալիրի գնահատման ծառայության մասնագետը, կրթահամալիրի փոխտնօրենը պարտադիր ծանոթանում են հաշվետվություններին։
Հաշվետվությունը պարունակում է՝
- Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
- Առարկայական ծրագրի կատարողական
- Իրականացված ուսումնական նախագծեր
- Ստեղծված ուսումնական նյութեր
- Առարկայական ֆլեշմոբ
- Ընտրությամբ գործունեության ծրագրի կատարողական. իրականացված նախագծեր
- Ակումբի ծրագրի կատարողական. իրականացված նախագծեր
- Շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծեր (ղեկավարում, մասնակցություն)
- Կրթական փոխանակումների նախագծեր (ղեկավարում, մասնակցություն)
- Արշավախմբային ճամփորդություն-ճամբարի ջոկատ (ղեկավարում, մասնակցություն)
- Մանկավարժական հոդված, ուսումնասիրություն
- ԶԼՄ-ներում հոդված, ելույթ
- Առաջարկություններ
- 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանին առաջարկություն (այդ թվում՝ ուսումնական պլանով որոշված կարգերին)
- 2016-2017 ուստարվա փետրվար-մայիսի աշխատանքի հայտ, կազմակերպման առաջարկություններ
Դպրոցների, մասնագիտական խմբերի ղեկավարները իրենց հաշվետվությունները հրապարակում են մինչև 2017թ. հունվարի 9-ը՝ նաև մանկավարժական աշխատողների հաշվետվությունների հաշվառում-գնահատումով։