• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինստալացիա «Սիրով....»

 

«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրի հետ կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց ժամանած հոլանդացի ժամանակակից արվեստագետներ Առնո Փիթերսը և Իրիս Հոնդենդորսը իրականացնում են «Սիրով…» նախագիծը: Նախագծի իրագործմանը մասնակցում են կրթահամալիրի և քաղաքապետարանի թիվ 181 հիմնական դպրոցի սովորողները և ուսուցիչները:

Լսվելու և ցուցադրվելու են մեր սովորողների՝  տարբեր երկրներում ապրող բարեկամների բարեմաղթանքները «ինստալացիա» կոչվող ժամանակակից  արվեստի  ձևով: Միջոցառմանը մասնակցելու են նաև երաժիշտներ, պարային համույթներ:

Նախագծի հրապարակային ներկայացումը համերգ-ցուցադրության տեսքով կկայանա մայիսի 23-ին` ժամը 19.00, ՀԱԶ Բ-1 թաղամասում` կրթահամալիրի Մայր դպրոցի և թ. 181 դպրոցի միջև գտնվող հրապարակում: