• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարգելի սովորող, կրթահամալիրի դպրոցների 5-11-րդ դասարանցի

2010-2011 ուս.տարին առաջադիմությամբ ավարտելու և հաջորդ դասարան փոխադրվելու համար անհրաժեշտ է կատարել 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով սովորողի (ծնողի) ստանձնած պարտավորությունները:

Հիշեցնում եմ, որ.

1.     Դասարանային պարապմունքների ձևով ուսումնական պարապմունքների վերջին օրը մայիսի 27-ն է:

2.     Մինչև մայիսի 30-ը, սահմանված կարգով, պետք է ներկայացնել ընտրած գործունեության կիսամյակային (տարեկան) հաշվետվությունը:

3.     Մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ, ուսումնական արդյունքների նախնական ամփոփմամբ`

  • առաջադիմող սովորողների պարտադիր ուսումնական պարապմունքները, սահմանված կարգով, շարունակվում են ուսումնահետազոտական ճամբարում.
  • չառաջադիմող սովորողների պարտադիր ուսումնական պարապմունքները, սահմանված կարգով, կազմակերպվում են որպես շտկողական պարապմունքներ:

4.     2010-2011 ուսումնառության պայմանագրով որոշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարումները պետք է կատարել մինչև հունիսի 15- ը:

5.     Հունիսի 13-18-ը ուսումնական տարվա առաջադիմության ամփոփումն է: Սովորողի կիսամյակային գնահատականի մեջ իր ներդրումն ունի մեդիաօլիմպիադային նրա մասնակցությունը: Ուսումնական պլանում ամրագրված առարկաներից ամենաշատը երկուսից կարելի է ունենալ ամառային պարտադիր աշխատանք (ամառային առաջադրանք սովորողը ստանում է, եթե այդ առարկայից ունի «անբավարար» գնահատական` 3 կամ ավելի ցածր): Ամառային աշխատանքի առաջադրանքը, սահմանված կարգով, ստանում եք տվյալ առարկայի դասավանդողից և սահմանված կարգով հանձնում այն: Երեք և ավելի առարկաներից «անբավարար» ունեցողները մնում են նույն դասարանում:

6.     Մարմնակրթություն (ֆիզիկական կուլտուրա) առարկայից գնահատումը կատարվելու է սահմանված կարգով, ստուգարքի ձևով: Ստուգարքի հանձնման հետ կապված հարցերը պետք է ճշտեք ձեր ընտրած մարզաձևի մարզիչի հետ:

7.     Ավագ դպրոցի ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական փորձառությունը գնահատվում է սահմանված կարգով, ստուգարքի ձևով: Այս ստուգարքի հանձնման հետ կապված հարցերը պետք է ճշտեք խորացված ուսուցման ղեկավարի հետ:

8.     Ուսումնական պլանով նախատեսված ուսումնական նախագծի կատարումը նախատեսված է ուսումնահետազոտական ճամբարում: Այն կգնահատվի սահմանված կարգով, որպես ստուգարք:

9.     Խնդրում եմ այս նամակին ծանոթացրեք Ձեր օրինական ներկայացուցչին (ծնողներին):

Եթե մտադիր եք ուսումը շարունակել կրթահամալիրում` հաջորդ դասարանում, տեղեկացնում եմ, որ պետք է.

1.     ծնողի հետ  համաձայնեցրած ներկայացնել (դպրոցի ղեկավարի էլ. հասցեով)`

  • 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով Ձեր, Ձեր ծնողի ստանձնած պարտավորությունների վերլուծությունը` ըստ պայմանագրի կետերի,մինչև 2011թ. հունիսի 25-ը.
  • 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով դպրոցի (կրթահամալիրի) ստանձնած պարտավորությունների վերլուծությունը` ըստ պայմանագրի կետերի,մինչև 2011թ. մայիսի 30-ը.
  • 2011-2012 ուսումնական տարվա ուսումնական պլանի, ուսումնառության պայմանագրի, ուսումնական կարգերի հետ կապված ձեր նկատառումները (անհամաձայնություններ, առաջարկներ), մինչև մայիսի 30-ը.

2.     2011-2012 ուս.տարվա ուսումնառության պայմանագիրը, սահմանված կարգով, կնքել 2011թ-ի հունիսի 13-ից մինչև հունիսի 30-ը:

2011-2012 ուստարվա փաստաթղթերին կարելի է ծանոթանալ` կայքի2011-2012 ուստարիբաժնում:

Հարգանքով`  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան