Շատ-շատ տարիներ առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը: Մարդիկ ուրախացան և ամեն կողմից եկան՝ մանուկ Հիսուսին տեսնելու, նրան նվերներ բերելու:Հիսուսի տան մոտ երեք ծառեր էին աճում՝ արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն: «Իսկ իմ տերևները շատ փշոտ են, ես ոչինչ չունեմ մանուկ Հիսուսին տալու»,- մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին օգնել եղևնուն: Աստղիկները կամաց-կամաց ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Հիսուսն արթնացավ, տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ Հիսուսի ամենագեղեցիկ նվերը:
Ու այդ օրից սկսած՝ եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ ծնունդի ծառ:
Կարդացեք նաև՝
1.Պաուլո Կոելո «Սուրբ Ծննդյան հեքիաթ»
3.Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային
4. Օ՛Հենրի «Սուրբ Ծննդի հրաշքը»