«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2016-2017 ուստարի
2017թ. հունվարի 30-մայիսի 26
Կրթահամալիրի դասավանդողը կազմում է իր աշխատանքային պլանը (այսուհետ՝ պլան)՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը, դպրոցի ուսումնական պլանը: Պլանը քննարկում, համաձայնեցնում է իր անմիջական ղեկավարի հետ: Անմիջական ղեկավարը պլանը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենի հաստատմանը: Հաստատված պլանը պահվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրասենյակում՝ կադրերի տեսուչի դարակում (onedrive):
Լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ է: Այն ներառում է.
- առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե).
- ուսումնական պարապմունք՝ դպրոցի ուսումնական պլանով որոշված առարկայի, դասընթացի վարում, սովորողի ընտրությամբ գործունեության, սովորողի նախասիրության ակումբի, լրացուցիչ կրթության դասընթացի ղեկավարում՝ կիրառելով ուսումնական պարապմունքի կազմակերպման տարբեր ձևեր.
- ուսումնական պարապմունքի նախապատրաստում.
- դասավանդման հետ կապված աշխատանք սեփական ուսումնական բլոգում.
- դասավանդման հետ կապված աշխատանք սովորողների բլոգների հետ.
- հիգիենիկ պահանջների պահպանում, արտաքին և ներքին ուսումնական տարածքի և գույքի խնամք.
- աշխատանք դպրոցի, կրթահամալիրի կայքում.
- մեդիաուրբաթ (շաբաթական մինչև 60 րոպե).
- դասավանդողի շուրջտարյա դպրոց (շաբաթական մինչև 60 րոպե).
- հեղինակային կրթական ծրագրի փորձի փոխանակում, մենթորություն.
- դասավանդողի նախասիրությունների զարգացման ակումբ, այդ թվում՝ կրթահամալիրային երգչախմբեր, համույթներ, մարզական։
Այս աշխատանքների համար վճարվում է հիմնական աշխատավարձ, որը կատարվում է ըստ աշակերտների քանակի պետական ֆինանսավորումից, քոլեջի պետական ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից:
Հիմնական աշխատաժամանակից դուրս դասավանդողը կարող է կատարել լրացուցիչ աշխատանք, որի համար սահմանված կարգով ստանում է լրավճար.
- մեդիաուրբաթի կազմակերպման նախագծի ղեկավարում.
- առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպման նախագիծ.
- մասնագիտական խմբի ղեկավարում.
- մանկավարժական հետազոտական աշխատանք.
- ուսումնական նախագծերի ղեկավարում, համակարգում.
- ուսումնական ճամփորդությունների ղեկավարում.
- ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն.
- կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր.
- մասնագիտական փորձառության ղեկավարում.
- ստաժոր ուսուցչի ղեկավարում.
- վերապատրաստում.
- «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծի համակարգում.
- ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում.
- ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում.
- քաղաքացիա-իրավական պայմանագրով այլ աշխատանք:
Այս աշխատանքների համար վճարումը կատարվում է պետական բյուջեով հատկացված «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից, այլ աղբյուրներից: