Հրաման
30․03․2017թ․
Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի ծրագրով, կրթահամալիրի հրավերով, գերմանացի Գերդ Քյոլլերը ապրիլի 1-ից 23-ը լինելու է կրթահամալիրում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Այդ նպատակով․
- Գերդ Քյոլլերի գիշերումը, սնունդը կազմակերպել Դպրոց-պարտեզի կացարանում․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- Գերդ Քյոլլերի հետ աշխատանքի պատասխանատու ճանաչել Էդմոնդ Փաշինյանին, Շողիկ Պողոսյանին, Արեն Շահնազարյանին, Լուսինե Բուշին․
- օդանավակայանից ապրիլի 2-ին՝ գիշերը 3:35-ին Վիենա-Երևան չվերթի դիմավորման պատասխանատու ճանաչել Արեն Շահնազարյանին․
- միջնորդում եմ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը` կատարել համագործակցության պայմանագրով նախատեսված օրապահիկի վճարումը (օրական 5 եվրոյին համարժեք դրամ)․
- պատասխանատուներին՝ դպրոցների ղեկավարների, մանկավարժության կենտրոնի, Գևորգ Հակոբյանի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Գերդ Քյոլլերի՝ կրթահամալիրում գործունեության աշխատակարգ` իր բովանդակային բաղադրիչով։
Հիմք՝ Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ համագործակցության պայմանագիր։
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան