Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ակտի գրուպի» հետ համատեղ ապրիլի 17-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ համերգ: Ծրագրում՝ Կոմիտաս և Կարլ Ջենկինս՝ «Խաղաղության պատարագ»: Մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռուսաստանից ժամանած 3 մեծ երգչախմբեր:
Ծրագրում՝
Կոմիտաս, Կարլ Ջենկինս․ «Խաղաղության պատարագ» (Զինված մարդը)
Երևանի պետական կամերային երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Բորիս Տարականով
Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբ. գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա
«Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբ. գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան