ՀՐԱՄԱՆ
11․05․2017 թ.
Երևանի ավագանու 2017թ. Մայիսի 14-ի ընտրությունների կազմակերպման վայր են ընտրված կրթահամալիրի կրթական օբյեկտները։ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`
- Նորա Գալուստյանին, Լուսիկ Ներսիսյանին, Էվելինա Սանդրյանին, Մարինե Ավետիսյանին` Մայր դպրոցի (7/43 և 7/44 ընտրական տեղամասեր), Քոլեջի (7/47 ընտրական տեղամաս), Դպրոց-պարտեզի (7/41 և 7/42 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել մեկական համապատասխան կահավորանքի սենյակներ:
- Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները: Խոչընդոտներ առաջանալու դեպքում ուղիղ դիմել Ռուդիկ Սահակյանցին:
- Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի և Վանիկ Թոփչյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ժորա Գալստյանի, Մայր դպրոցում` Նորա Գալուստյանի, Լուսիկ Ներսիսյանի, Մանուկ Բաբայանի, Կորյուն Ստեփանյանի և Ռուդիկ Սահակյանցի համար մայիսի 14-ը համարել աշխատանքային՝ 8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
- Մայիսի 14-ին, ժամը՝ 8։00-20։00, գործում են շենքերի առաջին հարկերի բոլոր սանհանգույցները։
- Հրամանին անհատապես ծանոթացնել նշված մարդկանց:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան