Մայիսի 17-ին Վրաստանի փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, որ պաշտոնական այցով Հայաստանում է, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, իր ղեկավարած պատվիրակության, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալների ուղեկցությամբ այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Կարճատև այցի ընթացքում հյուրերը ծանոթացան կրթահամալիրում իրականացվող հայ–վրացական հանրակրթական կամուրջներ նախագծին, վրացերենի ուսուցմանը, վրացախոսների ակումբին, կրթահամալիրի Մարմարյա սրահում մասնակցեցին միասնական պարապմունք-տոնախմբությանը: