• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Անհատական իրականություն» ցուցահանդես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը, գեղարվեստի ուսումնական կենտրոնը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հունիսի 1-ին՝ ժամը 11։00, հրավիրում են «Անհատական իրականություն» ցուցահանդեսի բացմանը։

Ցուցահանդեսում ներկայացված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի գեղարվեստի խորացված ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների՝ Շուշան Ճշմարիտյանի, Բելա Մարտիրոսյանի, Դիանա Հարությունյանի, Աննա Մխիթարյանի, Լիլիթ Մկրտչյանի նկարները:

Ուսումնական կենտրոնի ղեկավար՝ Կարինե Մացակյան, գունանկարի արվեստանոցի ղեկավար՝ Կարեն Մկրտչյան, գծանկարիարվեստանոցիղեկավար՝ Գագիկ Չարչյան: