ՀՐԱՄԱՆ N
25․09․2017թ․
Վրաստանի Թբիլիսի քաղաքի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների 19 հոգիանոց խումբը (հավելված 1) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով 2017թ. սեպտեմբերի 27-30-ին լինելու է Երևանում՝ մասնակցելու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացի, նախապատրաստելու կրթահամալիրում մշակված դպրոց-պարտեզի մոդելի ներկայացումը ՎՀ ԿԳՆ-ում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, վերապատրաստման պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյանին․
- ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության-վերապատրաստման ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
- սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
- ընդունելության ծրագրի, վերապատրաստման լուսաբանումը համարել միջին-ավագ դպրոցների վրացախոսների ակումբի ուսումնական աշխատանքը, պատասխանատու՝ Ռինա Շագինյան.
- դպրոցների ղեկավարներին՝ ապահովել հրամանում նշված աշխատանքների կատարումը սահմանված կարգով.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության, վերապատրաստման ծրագրի ուսումնական-կազմակերպական աշխատանքների համար բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
- Մարիամ Բերուաշվիլի
- Թամար Կաչիաուրի
- Ինեսա Գասպարյան
- Խաթունա Ռիժամադձե
- Եկատերինա Խաբազիշվիլի
- Էլզա Չինչախաշվիլի
- Նինո Ցխովրեվաշվիլի
- Ինգա Բուգաձե
- Նինո Գրիգալաշվիլի
- Նատալյա Մեստիաշվիլի
- Մարիկո Չինչալաշվիլի
- Շորենա Կվեկվեսկիրի
- Էլիսա Բուկիա
- Իրմա Պապելիշվիլի
- Նատիա Ռոսեմաշվելի
- Եկատերիա Գոբեդիշվիլի
- Իրինա Կաաիշաուրի
- Միկա Տաբորիձե
- վարորդ