ՀՐԱՄԱՆ
29․09.2017թ.
Հիմք ընդունելով Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար Տաթև Աբրահամյանի հայտը, ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 9․00-16.00, Արևմտյան դպրոցի արշավախմբային կայանից թույլատրել 5-րդ դասարանի սովորողների (19 սովորող) հայրենագիտական-ճանաչողական ճամփորդություն-քայլարշավը Մայրավանք։ Ճամփորդության պատասխանատու նշանակել Տաթև Աբրահամյանին, օգնական՝ Արմինե Աբրահամյանին և Գրետա Բակունցին: Ճամփորդությունը կազմակերպել Մերսեդես 35 SU 395 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 094 60 42 04):
Մասնակիցների ցուցակ
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան