«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում բազմալեզու «Դպիր» էլեկտրոնային մակավարժական ամսագրի խմբագրի։
Ներկայացվող պահանջներ են.
- բարձրագույն կրթություն
- խմբագրական աշխատանքի փորձ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի իմացում և ընդունում
- մանկավարժական-մեթոդական աշխատանքի փորձ։
Աշխատանքի նկարագրությունը
«Դպիրի» խմբագիրը.
- ամսագրում հրապարակում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական-մանկավարժական աշխատանքներ.
- ամսագրում հրապարակում է հանրապետության այլ դպրոցների մանկավարժների մեթոդական-հետազոտական աշխատանքներ.
- կազմում է մեթոդական, թարգմանական աշխատանքների պատվեր.
- կազմում է ամսագրի հավելվածներ:
Հայտում ընդգրկված հարցեր.
- անուն, ազգանուն
- հեռախոս, էլեկտրոնային հասցե, սոցցանցի հասցե
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները
- ամսագում հրապարակվող աշխատանքին ներկայացվող պահանջներ:
Մրցույթին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 25-ը պետք է info@mskh.am հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV), հայտ։