«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում բնագիտության ուսուցչի՝ դպրոց-պարտեզում աշխատելու համար։
Կրթահամալիրում բնագիտություն դասավանդողը.
- ունի՝
- բարձրագույն կրթություն.
- բնագիտական տեխնոլոգիական հմտություններ և դրանք փոխանցելու կարողություն.
- երկրագործի, կենդանապահի, բնագիտական-տեխնոլոգիական այլ աշխատանքի սովորություն.
- կարողանում է՝
- ծրագրել և կազմակերպել բնագիտության ուսուցման հանրակրթական դասընթացը կրթական պարտեզում, ուսումնական ագարակում.
- ուսուցման նյութը դարձնել շրջապատի և առօրյա կյանքի երևույթները.
- մշակել և իրականացնել բնագիտության-հայրենագիտության-տեխնոլոգիայի համակցված ուսումնական նախագծեր.
- ճամփորդել սովորողների հետ, կազմակերպել ուսումնական ճամբար:
Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46:
Հայտը լրացրեք առցանց: