ՀՐԱՄԱՆ
08․12.2017թ.
Դեկտեմբերի 11-15-ը կրթահամալիրում կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 6-րդ փուլը: Այդ նպատակով.
- համակարգող նշանակել 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանին.
- Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
- հաստատել մասնակցների ցուցակը (հավելված 2)
- վերապատրաստումը կազմակերպել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում․պատասխանատուներ՝
- Արևելյան դպրոց-պարտեզ - Նառա Նիկողոսյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ - Տաթև Աբրահամյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ - Քնարիկ Ներսիսյան
- Հարավային դպրոց-պարտեզ - Շամիրամ Պողոսյան
- Քոլեջ - Սոֆյա Այվազյան.
- վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-4 տարեկանների, 5 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ․
- դասընթացի ամենօրյա ամփոփման-լուսաբանման, մասնակիցների հայտով այլ լրացուցիչ կրթության պարապմունքների կազմակերպման պատասխանատու՝ Գոհար Բալջյան.
- մասնակիցների գրանցման, հաշվառման, վկայագրերի տրամադրման համար պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան կացարանում․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան