• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարի օր, հաջողություն, կրթահամալիրում...

Սպառեցի՞ օրվա հաջողությունների շքերթը․․․ Ո՛չ, իհարկե, օրինակ՝ Արմինե Թոփչյանին չհամարձակվեցի շնորհավորել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի տնօրենի պարտականությունները ստանձնելու համար․․․ Չգիտեմ՝ վախեցա՞․․․ Եվ ամենուր իմ ճամփին Վանուհի Բաղմանյանին էի փնտրում․․․ Լավ է, որ չհանդիպեցի․․․Ախր այնքա՜ն ծանրակշիռ է իր գործը արված, Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը ամբողջական ու գերմաներենից թարգմանելը-տպագրելը-ընթերցողին հասցնելը, դրանց թվում՝ իր սեբաստացի սաների ոգևորված մի մեծ խումբ․․․ Ի՜նչ ուսուցիչ ունեն․․․ գիտնական․․․ հանրահայտ։ Իսկապես, որ մեր սովորողներին արժե շնորհավորել, ուրախանալ նրանց հնարավորությունների համար։ 

Դեկտեմբերի 19-ի օրագիրն է տնօրենի բլոգում։