• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իջեք, իջեք, երազներ…

Պատկերացրի՞ք այդպիսի տուփերով հավաքածուներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցներով, քոլեջով մեկ, տեխնոլոգիայի, բնագիտության-տեխնիկական արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներով շարված ու… հունվարի 8-ից սկսվող, երեք շաբաթ տևող ուսումնական ճամբարներում բոլոր տարիքի սեբաստացիների «Դպրոցը բնագիտատեխնիկական ստեղծագործության բաց արհեստանոց» նախագծով գործունեությունը… Սա եմ ես անվանում բնագիտական-տեխնիկական հանրակրթական «Հակոբ Հակոբյան» ստուգատես ամենամյա, 2018-ին՝ թվով հինգերորդը, բաց մեր գործընկերների համար, նաև արտագնա՝ Աշտարակ քաղաքի դպրոցներում, «Աշտարակը բաց արհեստանոց» նախագծի շրջանակում… Պատկերացնո՞ւմ եք այսպիսի գործունեության ամենօրյա արդյունքների ցուցադրությունը կրթահամալիրով մեկ… Փորձենք. եթե նոր տարի է, նո՛ր տարի…

Կրթահամալիրի տնօրենի բլոգում դեկտեմբերի 20-ի օրագիրն է։