• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավարտական քննությունների ժամանակացույց և աշխատակարգ

ՀՀ  ԿԳ նախարարի 16.05.2011թ.N  562-Ա/Ք հրամանի   հավելված

9-րդ դասարանի ավարտական քննությունները անցկացվում են.

  • Բնագիտությունից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/  աշակերտի ընտրությամբ , հունիսի  3-ին /գրավոր/:

Ավարտական  քննությունը անցկացվում է ԳԹԿ-ի  կազմած  թեստերով, գնահա¬տու-մը`20բալային համակարգով,քննության համար տրվում է 120 րոպե:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լրացուցիչ տրվում է 30 րոպե,ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ: 

  • «Հայոց լեզու և գրականություն»-ից  հունիսի 6-ին /գրավոր/: Ավարտական  քննությունը անցկացվում է   ԳԹԿ-ի  կազմած  թեստերով:

Քննության համար տրվում է 120  րոպե,գնահատումը` 20  բալային համակարգով:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լրացուցիչ տրվում է 60 րոպե, ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

  •  «Մաթեմատիկա»-ից  հունիսի 9 ին /գրավոր/: Ավարտական  քննությունը անցկացվում է ԳԹԿ կազմած  թեստերով, գնահատումը` 20 բալային համակարգով: Քննության  համար տրվում է 120 րոպե:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լրացուցիչ տրվում է 60 րոպե, ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ: 

  • «Օտար լեզու»  /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն     աշակերտի   ընտրությամբ հունիսի 13-ին /գրավոր/:  

Ավարտական  քննությունը անցկացվում է ԳԹԿ-ի  կազմած  թեստերով, գնահատումը` 20 բալային համակարգով, քննության համար տրվում է 90 րոպե:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող` երեխաների համար լրացուցիչ տրվում է 60 րոպե, ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

  • «Հայոց պատմություն»  առարկայից հունիսի 16-ին /գրավոր/:

Ավարտական  քննությունը անցկացվում է ԳԹԿ-ի  կազմած  թեստերով:
Գնահատումը` 20  բալային համակարգով,քննության համար տրվում է 120  րոպե:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լրացուցիչ տրվում է 60 րոպե, ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

  • «Ռուսաց լեզու»  ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար` հունիսի 20-ին   /գրավոր/:

Ավարտական  քննությունը անցկացվում է ԳԹԿ-ի  կազմած  թեստերով,
գնահատումը`  20բալային համակարգով: Քննության համար տրվում է  90 րոպե:

  • «Ֆիզկուլտուրա» առարկայից   քննությունները կազմակերպվում են հանրակրթական մյուս առարկաների   քննությունները  սկսելուց առնվազն 5 օր շուտ:

Քննությունները անցկացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության  հանրակրթական դպրոցների 9-րդ ավարտական դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների նորմատիվային պահանջների. գնահատումը` 10 բալային համակարգով: 
Բոլոր առարկաներից գրավոր քննությունների քննական առաջադրանքները, քննասենյակում հրապարակելուց հետո, ուշացած աշակերտների մուտքը քննասենյակ արգելվում է:
Գրավոր աշխատանքները գնահատելիս, սևագրությունը չի գնահատվում: