ՀՐԱՄԱՆ
22.12.2017թ.
Կրթահամալիրի «Սեբաստացի խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանի հայտով Ավագ դպրոցի սովորողներ Սոնա Փափազյանին (9-րդ դասարան), Արփի Սահակյանին (10-րդ դասարան), Նարե Մամիկոնյանին (10-րդ դասարան) և Մելինե Մարտիրոսյանին (11-րդ դասարան) Անի Նավազարդյանի ղեկավարությամբ թույլատրել 2017թ. դեկտեմբերի 23-24-ին «Խազեր» համույթի հետ մասնակցելու Տավուշի մարզի Բերդաբեր և Մովսես գյուղում կազմակերպվող համերգներին։
Ընդունել ի գիտություն, որ խմբի տեղափոխումը, սնունդը և գիշերակացը Մովսես գյուղում կազմակերպվում են «Խազերի» միջոցով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա․ Բլեյան