ՀՐԱՄԱՆ
12․01.2018թ.
Վրաստանի Լանչխութի շրջանի Չիբաթիի միջնակարգ դպրոցի, Բաթումիի Ապագայի դպրոցի և Բոլնիսիի մասնավոր դպրոցի սովորողների 20 հոգիանոց խումբը Վրաստանի տարվա լավագույն ուսուցիչ Լադո Ափխազավայի ղեկավարությամբ 2018թ. հունվարի 15-20-ը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.
- նախագծի պատասխանատու ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ Ռինա Շագինյանին, Նարինե Բարսեղյանին, ավագ դպրոցի սովորողներին․
- ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած աշխատակարգը (հավելված 1).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
- ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Ռինա Շագինյան, Նարինե Բարսեղյան.
- երգուսուցման պատասխանատու՝ Աննա Երիցյան,տեխնոլոգիական պարապմունք՝ Անի Հովհաննիսյան,մարզական պարապմունքների կազմակերպմումը՝ Միքայել Ղազարյանի
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան