ՀՐԱՄԱՆ
19․01.2018թ.
Հունվարի 22-26-ը կրթահամալիրում կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 1-ին փուլը: Այդ նպատակով.
- 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
- վերապատրաստումը կազմակերպել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում․պատասխանատուներ՝
- Արևելյան դպրոց-պարտեզ - Նառա Նիկողոսյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ - Տաթև Աբրահամյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ - Քնարիկ Ներսիսյան
- Հարավային դպրոց-պարտեզ - Շամիրամ Պողոսյան
- Քոլեջ - Սոֆյա Այվազյան.
- վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
- վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․
- Հարավային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
- Հյուսիսային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
- Արևմտյան դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան