• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր Շամիրամ ու Արա Գեղեցիկ․ առասպել և իրականություն․․․

Հինգշաբթի օրը Գյումրիում, աշխատանքային խմբով այցելության ընթացքում, ազգագրական փառատոնի, նրա հարսանյաց տոնի Գյումրիում նախատեսված ստուգատեսային հարթակի որոշման-համաձայնեցման խնդիր ունենք․․․ Արարողապետի իրավունքով ես  ընտրել եմ Սև Բերդը․․․ Հարկ է հասկանալ Գյումրու օրինակով, ազգագրական Շիրակ-Գյումրիի հարսանյաց ծեսի ստեղծման՝ որպես ուսումնական աշխատանք, կազմակերպումը․․․ Սա կարող է մոդել դառնալ և՛ Ջավախքի համար, և՛ փառատոնի մասնակից մյուս ազգագրական գոտիների համար։ Երեկվա մեր «Հարսանիք ագարակում» ուսումնական նախագծի արդյունքի հրապարակային ներկայացումը՝ օրացույցով որոշված հունվարյան ուսումնական ճամբարային մեդիաուրբաթ-համերգը, որպես 2018-ի մեկնարկ՝ հաստատեց կրթահամալիրի՝ հանրային կյանքի ֆենոմեն լինելու փաստը․․․ Սա Երևանում, քանի՜ տարի․․․ Գյումրիում պետք է ընթացք տրվի կազմակերպական այլ ձևի․․․ Կգամ, կպատմեմ. մեր կյանքի ծիսականացումը, սեբաստացիներիս հեղինակած մանկավարժության հանրայնացման 2018-ի թափը կարտահայտվեն իմ օրագրում․․․

Կրթահամալիրի տնօրենի հունվարի 27-ի օրագիրը։