• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իր աշխարհում մենակը, իր մտքերի տափուկը… Ճամփորդը...

Կրթահամալիրի Մեդիակենտրոնում երեկ օրվա վերջում Լուսինե Փաշայանի՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի նախաձեռնած քննարկումն է, որը սոսկ դասվարներին վերաբերող եռօրյա վերապատրաստման խոսակցությունից ստացավ ավելի ամբողջական-գործածական տեսք՝ հեղինակային մանկավարժության տարածման-կրթական փոխանակման, ուսուցիչների վերապատրաստման փետրվարի գործողություններ, փետրվարյան օրացույցային աշխատանքի կազմակերպում… Այստեղ և՛ հանրապետության դասվարների, թիրախում ունենալով Շիրակի մարզի Գյումրին, Արագածոտնի մարզի Աշտարակը, եռօրյա, ամենամսյա դարձող, և՛ դաստիարակների հերթական հնգօրյա, և՛ երաժշտության ուսուցիչ-դաստիարակների հատուկ պատվերով, և՛ կրթահամալիրի գործատուի բաժնով եկող մասնագետների աշխատանքի-նորարական-ստեղծական որակների զարգացումն է: Անգամ մեզ համար՝ աննախադեպ ծավալով ու կազմակերպմամբ… Սա է, որ ես ասում եմ՝ շնորհավոր…

Կրթահամալիրի տնօրենի բլոգում 1285-րդ օրվա պատումն է։