Մեր փորձի տարածման արտագնա խողովակների և կրթահամալիրում օրացույց դարձած փոխանցման աշխատանքների գործածումը հնարավորություն կտա բաց-մատչելի գործընկեր դառնալ մեզնով՝ մեր մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար՝ ուսումնական հաստատություն կլինի, թե նախաձեռնող խումբ քաղաքացիների՝ մեծ-փոքր-անհատ, հայտնի-հեղինակավոր թե սկսնակ-անփորձ… Մեր մոբիլ ստեղծականությունը քննություն կբռնի ամեն անգամ. սեբաստացի ուսուցիչներից-սովորողներից՝ անհատ և խումբ, դասընթաց, լաբորատորիա, ակումբ՝ ով պահանջարկ ունի, պահանջվում է նախաձեռնություն և շնորհ՝ փոխանցման կամուրջները գործածելիս, նախապատրաստմամբ, բուն շփումը ուսումնական դարձնելու հենց փոխանցողի համար, սովորել սովորեցնելով, շարունակ առաջինը լինելով սովորելու մեջ…