• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համույթ-կրթահամալիր կլինի, սեբաստացի ընտանիք-նվագախումբ չի՞ լինի...

Դասավանդող-կազմակերպիչների հեծանվային պարապմունքը կրթահամալիրի Բանգլադեշում՝ փետրվարի 26-ի մեր օրացույցով նախատեսված, ինձ հետաքրքրեց: Կմասնակցեմ առաջին պարապմունքին, հետո… կտեսնենք… Հեծանվի՝ ճամփորդությամբ ուսուցման, մոտակա հայրենագիտության կազմակերպիչ լինելը ենթադրում է, որ մեր բոլոր կազմակերպիչները օր առաջ անցում կատարեն հեծանվի, որ ինքնավարությամբ-հեծանվային ակումբների գործունեության զարգացումը նման սեմինար պարապմունքների նորանոր խմբեր պիտի լինեն, հեծանիվը որպես անհատական փոխադրամիջոց գործածողների՝ սեբաստացի սովորող-ուսուցիչ-ծնողների շրջանակի ընդարձակում… Սկսենք ունեցած տեխնիկայի, կազմակերպման ու մարդկային ներուժի լիարժեք գործածումից… Վաղուց գարուն է, ու դրա ժամանակն է: Փորձենք կարևորել, որպես ուսումնական գործիք՝ սեբաստացի անհատի կողմից անձնական հեծանիվ ունենալը… 

Կրթահամալիրի տնօրենի փետրվարի 26-ի օրագիրը։