Կկարողանա՞նք Ծառզարդարի, Զատկական ծեսի ողջ շամանությամբ նորին մեծություն բնակիչ-դիտորդին՝ ոչ միայն իր 9-11 հարկանի շենքերի պատշգամբ-պատուհանները բացել, այլև խորդանոցներից-պահոցներից հանած բահով-փոցխով զինվել ու իսկական էկոլոգիական աղետի հասցրած՝ շենքերի հողատարծքների ազատագրումը վճռական սկսել տանք…
Իսկ մեր դպրոցներից յուրաքանչյուրն իր շուրջ կարող է ձևավորել համայնքներ բնակելի, դպրոցին մերձակա շենքերով-բնակիչներով… Մենք մոտեցանք մեր դրած «Ծեսը համայնքում» ուսումնական հեղինակային թակարդին…
Կրթահամալիրի տնօրենի փետրվարի 27-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Գոհար Եղոյանի