Ողջույններ Նոր դպրոցի հրաշք լողափից…
Առավոտյան Նոր դպրոցի հրաշք լողափում անակնկալ էր սպասվում:
Այո, այո անակնկալ:Լողավազանի մեջ ջուր չկար:Հիմա շատերդ ծիծաղեցիք և ասացիք.
-Սա էր ձեր անակնկալը:Էլ ինչ լողափ առանց ջրի:
Շարունակեք ծիծաղել, եթե ասեմ, որ գիշերը աստղերի լույսի տակ քայլող փոքրhոգի մարդիկ կարող են ներխուժել Նոր դպրոցի նախակրթարանի այգի և տարբեր տեղերից ծակել լողավազանը:Շատերդ զարմացաք և գուցե մտածեցիք, թե ում էր խանգարում այդ լողավազանը, կամ գուցե լողավազանը լեզու էր առել և գիշերը կռվել:Անկախ ամեն ինչից, այսօր Նոր դպրոցի նախակրթարանում տիրում էր շատ աշխույժ մթնոլորտ, որովհետև ամառային լողափի բացումն էր:
Մենք պետք է լողայինք և լողացինք :Արագ կարգի բերեցինք լողավազանը և սկսեցինք ուրախ տոնը:
Նոր դպրոցի նախակրթարան
Աննա Հայրոյան, Անահիտ Գրիգորյան