ՀՐԱՄԱՆ
13․03.2018թ.
Մարտի 14-16-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիայի-կերպարվեստի և երաժշտության ուսուցիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 1-ին փուլը: Այդ նպատակով.
- Վերապատրաստման համակարգող նշանակել Գոհար Բալջյանին․
- տեխնոլոգիայի ուսումնական կենտրոնի ղեկավար Տաթև Աթոյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
- վերապատրաստող ճանաչել՝
- Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Զարուհի Ոսկանյան, Նարինե Դավթյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Տաթև Աթոյան, Հասմիկ Մաթևոսյան
- Միջին և ավագ դպրոցներում՝ Կարինե Մացակյան, Մովսես Ավետիսյան, Աննա Երիցյան
- Քոլեջում՝ Շողիկ Պողոսյան, Թամար Հարությունյան.
- վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․
- Հարավային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
- Հյուսիսային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
- Արևմտյան դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան