ՀՐԱՄԱՆ
23․03․2018թ.
Կրթահամալիրում 2018թ. մարտի 26-28-ին ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ կազմակերպվում է մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ամենամյա 2018թ. գարնանային բաց ճամբարը։ Այդ նպատակով.
- շրջայց կրթահամալիրի Բանգլադեշում՝ Նառա Նիկողոսյան, Քնարիկ Ներսիսյան, Տաթև Աբրահամյան, Շամիրամ Պողոսյան.
- հեղինակային կրթական ծրագրի, մանկավարժական նորարար փորձի ներկայացման-քննարկման կազմակերպում՝ Նունե Մովսիսյան, Լուսինե Բուշ.
- «Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն», «Կրթական պարտեզ խոշորացված համայնքում, քաղաքի արվարձանում» «Ուսուցում տարատարիք խմբում, փոքրակազմ դպրոցում» նախագծերով քննարկումների կազմակերպում՝ Գևորգ Հակոբյան, Լուսինե Փաշայան․
- բլոգային ուսուցման, ՏՀՏ հմտությունների, անհատական համակարգիչը՝ որպես ուսումնական գործիք, առարկայական նախագծային-ֆլեշմոբային ուսուցման պարապմունքների՝ Նվարդ Սարգսյան, Գոհար Բալջյան, Հերմինե Անտոնյան, Լուսինե Բուշ․
- նախագծային, ծիսական ուսուցման պարապմունքի՝ Մարինե Մկրտչյան, Սյուզի Մարգարյան․
- մարզական պարապմունքների՝ Միքայել Ղազարյան․
- ճամբարականների բնապահպանական նախագծային գործունեության, քայլարշավի՝ Հայկուհի Հովհաննիսյան, Իվետա Ջանազյան․
- ճամբարի մեկնարկը՝ մարտի 26-ին՝ 9։00,
- Ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը՝ մարտի 28-ին՝ ժամը 12։00, Մայր դպրոցում.
- ճամբարականների ճաշի ընդմիջումը՝ Արևելյան դպրոց-պարտեզում, Նառա Նիկողոսյան.
- անխափան մեդիամիջավայրով ճամբարի ապահովման համար՝ Տիգրան Պարսիլյան, Սեն Միքայելյան․
- ամենօրյա հաշվառման, վկայագրերի համար՝ Լուսինե Մամիկոնյան․
- մարտի 25-ը՝ ժամը 14։00-19։00, համարել աշխատանքային կրթահամալիրի Կենտրոնում՝ Սուսան Մարկոսյանի, Սիրանույշ Տեր-Միլիտոսյանի համար, կրթական փոխանակումների արևմտյան կացարանում՝ Տաթև Աբրահամյանի, Նորա Սևոյանի համար, Հյուսիսային կացարանում՝ Քնարիկ Ներսիսյանի, Անուշիկ Ղազարյանի համար։
Ընդունել ի գիտություն, որ Ճամբարի պահպանության ծախսերը հոգում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը.
Կրթահամալիրի տնօրեն ` Ա. Բլեյան