• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23․03․2018թ.

Շիրակի մարզի Ջրափի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և ուսուցիչների 14  հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. մարտի 26-28-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Ուսումնական արձակուրդ» նախագծային ճամբարին։ Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  • ընդունելության ծրագրի կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ Սոֆյա Այվազյանին, Սաշա Սարգսյանին և ընկերներին․
  • ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  • մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Քոլեջի կացարանում. պատասխանատու՝ Նարինե Պողոսյանին, Էվելինա Սանդրյանին․
  • սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Քոլեջի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  • հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին

Կրթահամալիրի տնօրեն `  Ա. Բլեյան

Հավելված 1

Շիրակի մարզի Ջրափի գյուղի միջնակարգ դպրոցի
9-րդ դասարանի սովորողներ

  1. Մարտին Բադալյան
  2. Հակոբ Եղիկյան
  3. Վերա Խաչիկյան
  4. Լիանա Կարապետյան
  5. Գարուշ Հակոբյան
  6. Թագուհի Հակոբյան
  7. Արամ ղարախանյան
  8. Հրաչուհի Մարգարյան
  9. Սյուզի Ներսիսյան
  10. Անի Սարգսյան
  11. Ֆենյա Վարդանյան
  12. Վաչագան Տոնոյան

Դասավանդողներ՝ Գ․ Նազարյան, Շ․ Ստեփանյան

Հավելված 2
Ծրագիր
26.03․2018թ․

11.00-ից դիմավորում սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, տեղավորում կրթական փոխանակման կացարանում
12.00 շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցում
12.30 պարի ուսուցում սովորող-սովորեցնող նախագծով
13.15 նախագծային գործունեություն ՏՏ լաբորատորիայում /Հերմինե Ատոնյան և սովորողներ/
14.00 ճաշ Մայր դպրոցում
14.30-ից քայլքով դեպի Արևելք, Քոլեջ
15.00 նախագծային գործունեություն Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում /Շողիկ Պողոսյան և սովորողներ/
18.00 ընթրիք
19.00-ից երևանյան թափառումներ

27.03․2018թ․

08.15 նախաճաշ
09.00 ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09.30 նախագծային գործունեություն բնագիտության և ռոբոտիքսի լաբորատորիաներում
10.30 տեխնոլոգիական գործունեություն բրուտանոցում /Տաթև Աթոյան, Մովսես Ավետիսյան/
11.30 պարերգի ուսուցում /Մարինե Մկրտչյան, Սաշա Սարգսյան/
12.00 մարզական պարապմունք /Միքայել Ղազարյան/
13.00 ճաշ Մայր դպրոցում
14.00 «Գետը համայնքում» նախագծով քայլարշավ դեպի Երևանյան լիճ /Էմանուել Ագջոյան/
18.00 ընթրիք
19.00-ից երևանյան թափառումներ

28.03․2018թ․

08.15 նախաճաշ
09.00 ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09.30 նախագծային գործունեության ամփոփում կենտրոնական ընթերցարանում
12.00 մեկնում