Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՀՀ Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունն այսօր իրականացնում է հրապարակային, Հրապարակով՝ ուղղակի։ Գործող Ազգային ժողովում ժողովրդի ներկայացուցիչ ընտրված-դարձածները չեն կարող չհարգել ժողովրդի՝ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարումը Նիկոլ Փաշինյանին հանձնելու որոշումը։ Սրանով՝ ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը ամբողջությամբ, Սահմանադրությամբ որոշված ձևով, Սահմանադրությամբ երաշխավորված՝ բազմակարծության և բազմակուսակցական քաղաքական համակարգի ձևավորման պայման հանդիսացող Ազգային ժողովի հավաստի և ազատ ընտրությունների երաշխավորը դառնալու համար։