Իմ պլանների մեջ եղել է, կա Հայաստանի գետերի հուներով-եզերքով անցնելը՝ ակունքից (առաջացումից) մինչև գետաբերան (գետ կամ լիճ թափվելը), սկսելով ասենք՝ Չանախչիի Արածոյից թե Արատեսից... Հասնես-անցնես խմբով, ուղեկցողով, նկարելով, քարտեզագրելով, պատմելով... բոլորի ակունքներում նշաններ կանգնեցնես... Փորձենք նորից վարակել այսպիսի հայրենագիտական գործողությամբ հայաստանյան մեր գործընկերների՝ «Գետը բնակավայրում» նախագծի արկածային-որոնողական հայտնագործական իմաստը շեշտելով... Էլեկտրոնային ուսումնական-նախագծային հանրագիտարան սկսենք կազմել մեր գետերի մասին՝ նախապատրաստելով սովորողների-ուսուցիչների ուսումնական-հայրենագիտական-հանրային աշխատանքով գետերի-առուների շտկման-մաքրության հաստատումը, որ գետով բնական ջուր հոսի, ու ջուրը հասնի իր նպատակին... Սևանա լիճը ո՞նց չի զգա այսպիսի աջակցությունը, համազգային հոգատարությունը, խնամքը մարդու։
Կրթահամալիրի տնօրենի՝ օգուստոսի 10-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Մարինե Ոսկանյանի։