6 տարեկանների առաջին դասարան, դասվար՝ Սեդա Վիրաբյան
Հայտարարությունը՝ Հյուսիսային դպրոցի կայքում․
Ներկայացնում ենք ուսումնական գործունեությունների ուղղությունները․
- Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
- Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում
- Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում
- Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում
- Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում
- Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում
- Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
- Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
- Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
- Լող, հեծանվավարություն, վազք։
Միջավայրը.
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․
Ուսումնական բլոգ՝ https://sedavirabyan.wordpress.com/
Էլեկտրոնային հասցե՝ Sidonya@mskh.am հեռ՝ (094) 10 60 67
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` (043) 17 56 98
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ (010) 73 52 10