- Միքայել Մովսիսյանը իր բլոգում բացի իր ճամբարային օրացույցից, հասցրել է տեղադրել նաև նախաարշավային փոքր տեղեկատվություն։
- Ես Տեր-Մաթևոսյան Հայկն եմ: Ծնվել եմ Նորվեգիայի Բերգեն քաղաքում: Ապրում եմ Երևանում: Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ազատ ժամանակ զբաղվում եմ նկարչությամբ և ընթերցանությամբ:
- Իմ անունը Արիյելլա Բրէնդա Զարգարյեան է։ Ես սովորել եմ Ռոշանգառան պարսկական դպրոցում 13 տարէկան եմ ։
- Ես Նարեն եմ։ Մտածում եմ որ, այս դպրոցում շատ հետաքրքիր կանցնի, և մեծ հույսեր ունեմ։ Դպրոցում իմ ամենասիրած վայրը գրադարանն է, քանի որ այնտեղ շատ հանգիստ է։
- Սամվել Դոխոյանը սովորել է 176 դպրոցի ռուսական դասարանում։
- Ջոն եկել է Լիբանանից, իր մասին գրել է անգլերենով։
- Հասմիկ Հակոբյան․Կարճ ժամանակի ընթացքում սիրել եմ Մխիթար Սեբաստցաի կրթահամալիրը։ Այստեղ մի քանի օր ճամբար եմ եկել ու ծանաթացել ինչպես դպրոցին, այնպես էլ երեխաներին։
- Վիկա Կիրակոսյան։ Այցելելով այս դպրոց` ես բազում հետաքրքրություններ բացահայտեցի,և անչափ հավանեցի դպրոցը: Այս ժամանակահատվածում մենք մեր բլոգը բացեցինք,թենիս խաղացինք,զբաղվեցի նետաձգությամբ,որը ամենից լավն է տպավորվել:
- Նարոտ Դավթյանը Իրանից է։
- Նարեկ Մինասյանին շատ է դուր եկել մեր գրադարանը։
- Վահե Քոսակյանը 12 տարեկան է։ Եկել է «Ուսում» դպրոցից։
- Էմմա Միրզոյանը մասնակցել է ճամբարային ամբողջ փուլին։
Ճամբարի համակարգումը՝ Գոհար Եղոյանի