«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Արուսյակ Հոխիկյանը․
Եղեգիսի համայնքի Արատես բնակավայրում կրկին մարդաշատ է:
Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում: Պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ ճամբարականները իրականացնում են նաև շարային պարապմունքներ: