Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց «Բարձր տաք թումբ» նախագիծը, որի հեղինակն է «Կանաչ օվկեան» բնազարգացման նախագծի համակարգող Արմեն Սարգսյանը՝ Հայկուհի Հովհաննիսյանի աջակցությամբ: Ինչպես որ նախատեսված էր ծրագրով, ուսումնական ագարակին հարող տարածքում իրականացվեցին նախապատրաստական, հետո նաև հիմնական աշխատանքներ, որին մասնակցում էին Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները՝ կազմակերպիչ Վարդուհի Հայրյանի ուղեկցությամբ, Անուշ Ասատրյանը՝ 10-րդ դասարանցիներով, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը, մարզիկներ, ինչպես նաև ուղղակի գաղափարով ոգևորված քաղաքացինե, ովքեր գնահատում են բնապահպանական նախաձեռնությունների կարևորությունն ու պատրաստակամ են աջակցել դրանց իրականացմանը: Մասնակցեցին նաև Գեղարվեստի դպրոցի Մեդիա-հյուսիս խմբագրության լրագրողները՝ օգնելու և լուսաբանելու նպատակով:
Իսկ, թե ինչ է «Բարձր տաք» թումբը, ինչի համար է այն և ինչ աշխատանքներ են իրականացվել, ծանոթացեք մեր ռադիոնյութում:
Համակարգումը՝ Արուսյակ Հոխիկյանի։