ՀՐԱՄԱՆ
25.10.2018թ.
Կրթահամալիրի կրթական օբյեկտներում 2018-2019-ի ջեռուցման շրջանը սկսելու համար.
- ավարտել.
- կրթական օբյեկտների ջերմամեկուսացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը․
- դասարաններում, աշխատասենյակներում, ուսումնական այլ տարածքներում լուսամուտների-դռների բռնակների, փականների, հանդերձարանների կախիչների վերանորոգումը-տեղադրումը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորության աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- տանիքների նորոգման (կաթոցների վերացման) աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- կրթական օբյեկտների էլեկտրական ջեռուցիչների ստուգման, վերանորոգման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- կրթական օբյեկտների կաթսայատներում անվտանգության տեսուչի հայտնաբերած թերությունները վերացնելը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
- կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
- կատարված աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1), դրանք հրապարակել մինչև նոյեմբերի 12-ը.
- կաթսայատները գործարկել՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքերում 180-200C տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը, սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների ղեկավարները (հավելված 2).
- կրթահամալիրի տնօրենի օգնական Կարապետ Ռուբինյանին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու․
- հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3).
- հանձնարարել Կարապետ Ռուբինյանին մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով․
- հանձնարարել Կարապետ Ռուբինյանին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը, այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 10-ը․
- դպրոցների ղեկավարներին՝ 2018թ. նոյեմբերի 5-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
- կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
- կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները.
- հրամանում նշված անձանց հրամանին ծանոթացնել անհատապես, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա․ Բլեյան
Հավելված 1
Հաստատում եմ
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա․ Բլեյան
ԱԿՏ
Մենք՝ ներքոստորագրյալներս, ուսումնասիրեցինք … կրթական օբյեկտի (հասցեն՝ ….) կաթսայատան ջեռուցման սարքերի վիճակը, փորձարկեցինք դրանք, ուսումնասիրեցինք ջեռուցման ներքին ցանցի բոլոր հանգույցները, փորձարկեցինք ջեռուցման ներքին ցանցը:
- Կաթսայատունն ունի պահանջվող մաքրություն, չկան ավելորդ իրեր:
- Կաթսայատանը տեղադրված են կրակմարիչները և անհրաժեշտ բոլոր պիտույքները:
- Կաթսայատան սարքերն անթերի աշխատում են, ջեռուցման ներքին ցանցը վնասված չէ, ջեռուցման մարտկոցները, խողովակները ջուր չեն թողնում:
- Հնոցապանն ունի աշխատելու թույլտվություն:
- Դպրոցում առկա են կրթահամալիրի տնօրենի հրամանի կատարումն ապահովող պայմաններ:
Դիտողություններ և առաջարկներ՝
Կազմեցին`
Պատասխանատու՝ Կ․ Ռուբինյան
Կրթական օբյեկտի ղեկավար՝
Կաթսայատան շահագործող՝
Ջեռուցման ցանցի սպասարկման պատասխանատու` Է․ Գավարյան
Ամիս, ամսաթիվ
Հավելված 2
Կրթական օբյեկտի ղեկավար,
կրթական օբյեկտում ջեռուցման աշխատակարգ սահմանող պատասխանատու անձ
- Արևելյան դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1) - Նառա Նիկողոսյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1) - Ռիմա Երեմյան
- Հարավային դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) - Շամիրամ Պողոսյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ (հասցեն՝ Րաֆֆու 69/1) - Քնարիկ Ներսիսյան
- Քոլեջ (հասցեն՝ Զ. Անդրանիկի 92/6) - Տաթև Բլեյան
- Մայր դպրոց (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25) - Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ
- Մեդիակենտրոն (հասցեն՝ Րաֆֆու 57) - Լիլիթ Ազիզխանյան
- Ագարակ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/2) - Էդմոն Փաշինյան
- Արատեսի դպրական կենտրոն – Սմբատ Պետրոսյան
Հավելված 3
Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակ
- Բոլոր կաթսայատների էլեկտրական աշխատանքների սպասարկում – Մկրտիչ Ղազարյան
- Կոյուղիների արտաքին ցանցերի սպասարկում - Էդուարդ Գավարյան
- Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցում արտակարգ պատահարների վերացում - Էդուարդ Գավարյան
Կրթական օբյեկտների կաթսայատների շահագործման պատասխանատուներ
- Արևելյան դպրոց-պարտեզ - Արմեն Վարպետյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ – Վանիկ Թոփչյան, Հրանտ Գիժլարյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ - Արմայիս Վարդանյան
- Հիմնական դպրոց-պարտեզ - Համլետ Կարապետյան
- Քոլեջ - Սերգեյ Օնանյան, Ներսես Հայրապետյան
- Մայր դպրոց - Վլադիկ Աբրահամյան, Մանուկ Բաբայան
- Մեդիակենտրոն – Սիրուշ Տեր-Միլիտոսյան
- Ագարակ – Վանիկ Թոփչյան
- Արատես – Տարոն Հակոբյան