Արատեսի դպրական կենտրոնի «Ուսումնական ժամերգություն Շատիվանքում» նախագծով նոյեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խումբը կլինի Եղեգիսի կիրճում։ Հրավիրում ենք միանալու նախագծային խմբով։ Համեցեք ջրով, բրդուճով, աղոթքով, երգեցիկ, քայլելու պատրաստ։ Ծրագրով որոշված երգերը կարող եք յուրացնել՝ օգտվելով Ձայնադարանից։ Նախագծի մասնակիցները տեքստերը կստանան հանդիպման վայրում՝ Շատինի դպրոցի մոտ, որտեղից և 11։00 ճամփա կընկնենք։
Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան, նախագծի ղեկավար Հասմիկ Մաթևոսյան
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի