Ներկայացնում է պարսկերենի դասավանդող Դիանա Նազարյանը։
Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի արձագանքը.
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերեն սովորողները հոկտեմբերի 25-ին հյուրընկալվեցին Երևանի Կապույտ մզկիթում: Նրանք իրենց պարսկերեն դասավանդող Դիանա Նազարյանի ուղեկցությամբ եկել էին մոտիկից տեսնելու և ծանոթանալու մզկիթի մշակութային արժեքներին: Սովորողների ներկայությունը Կապույտ մզկիթում Իրանի մշակույթի, սովորույթների և կրոնական ու մշակութային արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացրեց:
Դրանից բացի սովորողները ներկայացրեցին երկու ազգերի միջև բարեկամական կամուրջներ ստեղծելու առաջարկներ: Այս այցի շարունակությունն ուղեկցվեց պարսկական պոեզիայի փոքրիկ նմուշների արտասանմամբ, որն էլ ցույց տվեց ողջ ոգևորվածությունը և հետաքրքրությունը պարսից լեզվի և գրականության նկատմամբ:
Վերջում Դիանա Նազարյանը նշել է, որ իրենք իրենց ուսուցողական ծրագրի մի մասը նվիրել են Իրանի ծիսական սովորույթները, կրոնը, մշակույթը ուսումնասիրելուն: Հետևաբար, մզկիթ այցելելությունը՝ որպես իրանական համայնքի խորհրդանիշ, ներառում է ճարտարապետական, կրոնական, կրթական և սոցիալական համակարգեր և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում»:
Աղբյուրը՝ նամակագրական։