• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն երկու օր ավելացնել հունիսյան ճամբարին

ՀՀ կառավարությունը 2018թ. հոկտեմբերի 10-ի 1101-Ն որոշումով 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել էր համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը՝ շաբաթ օրերը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը կրթահամալիր դպրոցներում գործել են «Ուսումնական աշուն», պատանեկան ուսումնական ճամբար, մանկավարժության նորարարության աշնանային բաց ճամբար, «Մուտք կրթահամալիր» ճամբար նախագծերը, սովորողների և դասավանդողների ճամփորդական նախագծերը, որոնցում ընդգրկված են եղել կրթահամալիրի բոլոր դասավանդողները և սովորողների զգալի մասը: Հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3-ին իրենց ընթացիկ աշխատանքն են իրականացրել կրթահամալիրի դպրոց-պարտեզների և քոլեջի մանկապարտեզային խմբերը, քոլեջի սովորողները: Կրթական ծրագրերի ուսումնական պլաններով «Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթություն, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացնել ուսումնական-հասարակական նախագծեր»:
Կրթահամալիրի սովորողների և դասավանդողների նախագծային գործունեությանը չխանգարելու նպատակով նոյեմբերի 17-ին և 24-ին աշխատել համաձայն կրթահամալիրի, դպրոցների ուսումնական օրացույցների, իսկ հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն երկու օր ավելացնել հունիսյան ճամբարին: