Ստուգատեսային մանրամասները՝ անվանակարգեր, ժամկետներ, պահանջներ, կազմակերպում, Հանրակրթական դիջիթեքի աշտոնական կայքում՝ edudigitech.mskh.am։
Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որտեղ ըստ անվանակարգերի նյութ կարող է ներկայացնել ցանկացած ոք և ակնկալել հանրայնացում, աշխատանքի գնահատոմ և արդյունքերի տարածում: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է ունենալ ՏՀՏ միջոցներով կազմակերպված դաս, նախագիծ, ներկայացում, հոդված, մեթոդական մշակում կամ դրանց իրագործման ընթացքը ներկայացնող տեսանյութեր, ապա ընտրել անվանակարգը, որին, ըստ ձեզ, համապատասխանում է նյութը և լրացնել հայտը: Ստուգատեսին հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ… Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։
Մասնակցության հայտի ձևաթուղթը։
Ֆոտոկոլաժը՝ Անի Սարգսյանի, «Գեղարվեստը կրթահամալիրում 2018».
հաշվետու համերգ Ազգային պատկերասրահում