• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիակենտրոնը` սովորող ուսուցչի տուն

Հունիսի 24-ին` ժամը 15.00

Ծրագրում`

  • Մեդիակենտրոնում հունիսի 6-24-ը հանրապետության ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստման դասընթացները «Ինթերնեյշնլ Էդյուքեյշն Փարթներս (Արմենիա)» կազմակերպության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-իպատվերով
  • Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացման ծրագրով Երևանի թ. 174 հիմնական դպրոցի ուսուցիչների` հունիսի 20-24-ը վերապատրաստումը
  • Հուլիսի 6-ից սկսվող «Live@Edu-ն հանրակրթական դպրոցում, դասարանում» ծրագրով վերապատրաստումը

Անհատական համակարգիչներով, նեթբուքերով կահավորված, մշտապես գործող անլար ինտերնետով ժամանակակից մեդիաընթերցարանը, կինոսրահը, նիստերի սրահը Մեդիակենտրոնը դարձնում են վերապատրաստումների, ընթերցանության, քննարկումների և ինքնազարգացման, ամառային ուսումնական աշխատանքի հարմարավետ-գրավիչ վայր:

Ներկայացմանը մասնակցում են պատվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչները, վերապատրաստված մասնագետները, լրագրողներ, հյուրեր:

Մեդիակենտրոն` Րաֆֆու 57, 74 72 46, 091 43 10 99