ՀՐԱՄԱՆ
25․01․2019թ.
«Ձմեռային ճամբարն Արատեսի դպրական կենտրոնում» նախագծով ս․թ․ հունվարի 26-28-ին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի սովորողների և ուսուցիչների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով՝
- հաստատել խմբի կազմը (հավելված 1).
- խմբի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին և Ալինա Թումասյանին․
- հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
- սնունդը և ճանապարհածախսը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Վահան Վարդանյան (հեռ. 094 16 51 41)․
- ճանապարհածախսի մի մասը՝ 40.000 (քառասուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
- Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ Պետրոսյանին նշված օրերին գործուղել Արատես՝ իրականացվող բարեկարգման աշխատանքներին մասնակցելու, ճամբարի կազմակերպմանը օգնելու։ Գլխավոր հաշվապահին՝ հաշվարկել և վճարել գործուղման ծախսերը.
- մեկնումը՝ հունվարի 26-ին՝ ժամը 11։00, Մայր դպրոցի բակից, Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունվարի 28-ին, մինչև 20։00։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
- Կարախանյան Մարգարիտա 11-րդ դասարան
- Սարգսյան Եվա 11-րդ դասարան
- Եղիազարյան Ֆելիքս 11-րդ դասարան
- Հայթյան Արամ 11-րդ դասարան
- Մարտիրոսյան Գոռ 11-րդ դասարան
- Ադամյան Շուշան 11-րդ դասարան
- Մամիկոնյան Նարե 11-րդ դասարան
- Մանվելյան Հակոբ 11-րդ դասարան
- Հակոբյան Ռուբեն 11-րդ դասարան
- Չրաղյան Հարություն 11-րդ դասարան
- Ջանոյան Անի 11-րդ դասարան
- Բարսեղյան Ալլա 10-րդ դասարան
- Ադամյան Տիգրան 10-րդ դասարան
- Սահակյան Լևոն 10-րդ դասարան
- Գևորգյան Դավիթ 12-րդ դասարան
Հավելված 2
Օր առաջին
- ժամանում, տարածքի յուրացում
- սահնակախաղ, դահուկավազք
- զրույցներ վառարանի շուրջ, օրվա արդյունքների հրապարակումներ
Օր երկրորդ
- քայլարշավ դեպի Արատեսի վանք, Եղեգիսի կիրճ
- սահնակախաղ, դահուկավազք
- զրույցներ վառարանի շուրջ, օրվա արդյունքների հրապարակումներ
Օր երորրդ
- Այցելություն Հերմոն գյուղ՝ հարցազրույցներ Եղեգիս և Արատես գետերի խնդիրների մասին
- վերադարձ