Ներկայացնում է Հասմիկ Նալբանդյանը․
Ապրիլ – մայիս ամիսներին Ալմա-Աթայում տեղի կունենա Միջազգային բնապահպանական նախագծերի առաջին միջազգային մրցութ:
Մրցույթին մասնակցելու համար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մինչև փետրվարի 28-ը կազմակերպվում են նախագծերի նախնական քննարկումներ՝ միջազգային մրցույթի մասնակիցներին ընտրելու նպատակով:
Մրցույթն անց է կացվում հետևյալ անվանակարգերով.
«Կլիմայի փոփոխության խնդիրը և ջրային ռեսուրսները»
«Ածխածնի հետքի» նվազեցումը (ընտանիքի, դպրոցի, դասարանի, բնակավայրի մակարդակներում):
Մրցույթին կարող են մասնակցել 12-17 տարեկան սովորողները: Ավելի մանրամասն ծանոթացեք հետևյալ բլոգում:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի