Մասիմո Լիպիի գործընկերությամբ 2019թ. հունիսին կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը քանդակի միջազգային սիմպոզիում կկազմակերպի կրթահամալիրում՝ Երևանում և Արատեսի դպրական կենտրոնում։ Ականատեսը կդառնանք «Արվարձանի կրթական պարտեզում» քանդակագործի աշխատանքին՝ Վիգեն Ավետիսի սաների մասնակցությամբ, կհավաքենք-հյուսենք միասին ու իտալացիներին, միջազգային նախագծի մեր հյուրերին կներկայացնենք մեր ժողովրդական օպերան «Թումանյան-Կոմիտաս 150»-ի ծրագրերով, հեղինակային մանկավարժական ֆիլմերի մեդիափառատոնի մասնակից-հանդիսատես-գնահատողը կլինենք։
Սա՝ հունիսին։ Իսկ հիմա ծանոթացեք իտալացի արվեստագետի նամակին ու իմ պատասխանին, որ Վիգեն Ավետիսից առաջ մեդիայով կհասնի հասցեատիրոջը։