ՀՐԱՄԱՆ
15.02.2019թ.
Ս.թ. փետրվարի 16-ին կազմակերպել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կրթամշակութային-հայրենագիտական արշավը Արմավիրի, Արագածոտնի մարզեր․ Էջմիածին – Ամբերդ – Ոսկեհատ - Ոսկեվազ (ծրագիրը կցվում է): Ճամփորդության պատասխանատու նշանակել Արմինե Թոփչյանին, օգնականներ՝ Սեդա Վիրաբյանին, Նելի Արղությանին: Ճամփորդությունը կազմակերպել Ֆորդ 35 ՍՏ 131 և 60 OC 077 մակնիշի մեքենաներով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27), Սամվել Հարությունյան (հեռ. 091 74 01 73)։ Մեկնումը՝ ժամը 9։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ մինչև 18.00։
Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը տրամադրում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը։
Մասնակիցների ցուցակ
Ծրագիր
09.00` մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10.00-ին` հոգևոր երգեր Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում, պարերգեր եկեղեցու բակում
11.30` գյուղ Ամբերդ. գյուղի դպրոցի բակում հանդիպում սովորողների-ուսուցիչների հետ, միասնական ընդհանուր պարապմունք բակում:
Մանկավարժական հավաք դպրոցում
13.30` գյուղ Ոսկեհատ. հանդիպում դպրոցի բակում, ուսուցչական երգչախմբի՝ Խրիմյան հայրիկին նվիրված Կոմիտասի «Հայրիկ, հայրիկ» երգի կատարում, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում պարերգեր, ընդմիջում-հյուրասիրություն։ Մանկավարժական զրույցներ քարափին։
15.30` գյուղ Ոսկեվազ․ շրջայց գյուղում
16.00` ուսուցչական երգչախմբի կատարումներ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում
17․30՝ վերադարձ Երևան
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան