ՀՐԱՄԱՆ
15.02.2019թ.
Փետրվարի 18-22-ը կրթահամալիրում կազմակերպվում է վերապատրաստման ամենամյա դասընթացների հերթական փուլը՝ հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (հավելված 1), գրադարանավարների (հավելված 2): Այդ նպատակով.
- հաստատել՝
նախադպրոցական հաստատության աշխատողների վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (կցվում է)՝ 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ,
գրադարանավարների վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (կցվում է)՝ Լուսինե Ալեքսանյանի ներկայացմամբ․
- վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավարին, Նոննա Գրիգորյանին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
- վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
- վերապատրաստումների ամենօրյա լուսաբանման պատասխանատու՝ վերապատրաստողներ, Տաթև Աբրահամյան.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ ապահովել Մայր դպրոց, մեդիակենտրոն եկող մասնակիցների ուղեկցումը Քոլեջ. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նելի Արղության և ընկերներ․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
- Գևորգյան Լաուրա, Լոռի, Տաշիր, Տաշիրի համար 1 ՆՈՒՀ-ի դաստիարակ
- Անուշ Ադիբեկյան, Շիրակի մարզ, Գյումրի դաստիարակ
- Գայանե Մխոյան, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4 ՆՈՒՀ-ի դաստիարակ
- Վերա Նովոսելևա, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4 ՆՈՒՀ-ի դաստիարակ
- Լիանա Չաթյան, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4 ՆՈՒՀ-ի դաստիարակ
Հավելված 2
- Անահիտ Մուսինյան, Լոռու մարզ, Քարինջ գյուղի միջնակարգ դպրոց
- Մարուսյա Գալստյան, Երևանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց